Ամենակրեատիվ և յուրահատուկ լաբիրինթոսներից մեկը գտնվում է Յորկշիր քաղաքում՝ Անգլիայում: Այն հատկապես դուր կգա «Հարի Փոթեր»-ի սիրահարներին, տեղեկացնում է yorkshirepost.co.uk կայքը:

Tom Pearcy-ն զգուշորեն կերտել է Հարի Փոթերի դիմանկարը եգիպտացորենի այգում: Նա ստեղծել է իրար նման 2 դիմանկարներ՝ 50 մետր տրամագծով, և կարելի է ասել, որ սա ամենամեծ ու արտասովոր դիմանկարն է, որ Դանիել Ռեդկլիֆը կարող էր երբևէ ունենալ:

Յորքի լաբիրինթոսն ամենամեծն է Եվրոպայում՝ պատրաստված եգիպտացորենի արտում:

Թոմն իր հարցազրույցներից մեկում նշում է. «Ես ինքս Հարի Փոթերի մեծ երկրպագու եմ և ցանկացա ինչ-որ կախարդական ձևով հրաժեշտ տալ նրան: Կարծում եմ՝ ինձ մոտ դա ստացվեց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել