Լրջորեն առաջարկում եմ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմում ընդգրկել նախկին ֆուտբոլիստների, ֆուտբոլի հետ անմիջական կապ ունեցող անձանց: Հայկական ֆուտբոլի զարգացման, զարգացման հնարավոր ճիշտ ճանապարհները մատնանշելու համար ի՞նչ կարող են անել, օրինակ, Տարոն Մարգարյանը, Սամվել Ալեքսանյանը, Հրայր Թովմասյանը և էլի մի քանի հոգի... Ի՞նչ կարող են հայկական ֆուտբոլին տալ այս մարդիկ: Միայն ֆուտբոլ են սիրում և վե՞րջ: Է ես էլ տիեզերագնացություն եմ սիրում, բայց վստահեցնում եմ, որ բացարձակ տեղյակ չեմ տիեզերագնացությունից և առավել ևս չեմ կարող ոչինչ հուշել տիեզերագնացության ասպարեզում առաջընթացի առումով... Ֆուտբոլով պետք է զբաղվեն բացառապես ֆուտբոլային մարդիկ, այս խաղին նվիրված, այս խաղը ճիշտ հասկացող մարդիկ!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել