«Մենք նորանկախ երկիր ենք»՝ արտահայտություն, որը դարձել է ցանկացած հարցի սպառիչ պատասխան: Ինչո՞ւ Հայաստանում չի կայանում ժողովրդավարությունը` «Մենք նորանկախ երկիր ենք», ինչո՞ւ է այսքան ցածր մեր բնակչության կենսամակարդակը` «Մենք նորանկախ երկիր ենք», ինչո՞ւ է անարդարություն տիրում հասարակական ու պետական բոլոր ոլորտներում` «Մենք նորանկախ երկիր ենք», ինչո՞ւ է Հայաստանը աստիճանաբար հայալքվում` «Մենք նորանկախ երկիր ենք»... և այսպես շարունակ: Ինչքա՞ն ենք տառապելու այս «նորանկախության սինդրոմով»: Մենք նորանկախ էինք 1995 թ.-ին, նորանկախ էինք նաև 2000-ին, 2005-ին, 2010-ին, նորանկախ ենք նաև այսօր, երբ մեր երկիրը արդեն 21 տարվա պատմություն ունի: Զարմանալիորեն նորանկախ լինելու դրոշը ծածանում ենք բոլոր դեպքերում: Եթե հանկարծ ինչ-որ առաջընթաց ենք գրանցում, հաղթանակ ինչ-որ ոլորտում, ապա կրկին մեր հորջորջված նորանկախությունը` լինելով նորանկախ ողջունելի է, որ մենք այսօր սա ունենք, նա ունենք և այլն: Ժամանակն է, որ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ մեզ համար դառնա ԱՐԺԵՔ, այլ ոչ թե ՊԱՏՐՎԱԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել