«Հյուսիս-Հարավ» ֆիլմի մասին BlogNews.am-ն արդեն պատմել է իր ընթերցողներին: Երեկ նախ կայացավ ֆիլմի պրեմիերան անձնակազմի և լրագրողների համար, այնուհետև՝ հայտնի հյուրերի։ «Հյուսիս-Հարավ»-ի երեկոյան պրեմիերային ներկա էին շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը, հեռուստատեսության ու թատրոնի գործիչները։

Սոս Ջանիբեկյանի, Դիանա Մալենկոյի, Միշոյի, ՀՏ Հայկոյի, Դավիթ Թովմասյանի, Մկոյի, Սոնա Շահգելդյանի, Արթուր Կարապետյանի, Մարջան Ավետիսյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմն արդեն կարելի է դիտել բոլոր կինոթատրոններում։ Ի դեպ, ֆիլմում Սոսի հերոսի՝ Էդի նվագախմբի տղաներն են երգիչ Նարեկ Մակարյանն ու Գրիգոր Կյոկչյանը։ Ֆիլմում երգիչը Սոսն է, սակայն իրականում նրա փոխարեն կատարում է Գրիգոր Կյոկչյանը։

«Հյուսիս-Հարավ»-ը կցուցադրվի նաև մարզերում, սակայն ստեղծագործական թիմն առայժմ չբացահայտեց, թե որ մարզերում և երբ։ Հեռուստատեսությամբ ցուցադրելու մասին ևս պրոդյուսերներն առայժմ չեն խոսում, քանի որ կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի այնքան ժամանակ, քանի դեռ պահանջարկ կա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել