Մի շարք հայտնիներ երեկ հավաքվել էին «Արամե» կարաոկե-ակումբում, քանի որ երգչին շնորհավորելու երկու առիթ կար՝ ակումբի 3-ամյակը, ինչի կապակությամբ այն վերաբացվեց նոր դիզայնով և Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսը։
Երգիչը ոգևորությամբ նշեց, որ կարաոկեի ինտերիերով զբաղվել է մայրը. «Այն ամենը, ինչ հիմա տեսնում եք, մայրիկիս ձեռքի շնորհքն է, ինչի համար շատ շնորահակալ եմ նրան»։ Երգիչը շնորհակալություն հայտնեց նաև սիրելի կնոջը՝ Աննային, քանի որ նա միշտ լավ լուծումներ է գտնում ամեն ինչի համար։
Արամեի նոր՝ «Սրտի երգը» ստեղծագործության հասցեատերը փոքրիկ Վարդանն է՝ իր սանիկը։ «Շատ եմ սիրում իրեն։ Երգս կոչվում է «Սրտի երգը», որովհետև սա իսկապես իմ սրտի խոսքն է։ Մարդիկ կարող են այս երգը վերագրել իրենց սիրելի մարդուն»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Սրտի երգի» երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Սյոմա Կոդաբաշյանը, գործիքավորումն արել է Կարեն Սևակը, միքսը՝ Մարտին Միրզոյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը ևս Սյոմա Կոդաբաշյանն է։ Տեսահոլովակի հեռուստատեսային պրեմիերան կկայանա մի քանի օրից։
Ի դեպ, սա երգ գրելու Սյոմայի առաջին փորձն է, Արամեն գործընկերներին խորհուրդ տվեց հարկ եղած դեպքում դիմել նրան, ինչին հետևեց երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հումորային արձագանքը. «Դե, բարև ձեզ: Ես դեռ չեմ մեռել, որ Սյոման սկսի երգեր գրել:)»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



