Картинки по запросу քուրդ զինյալներԻ՞նչ կասեք։

Թուրքիայում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների լուսանկարներն ու վիդեո նկարահանումները ողողել են համացանցը; Կարծում եմ, կհամաձայնվեք, որ դա այն հարցը չէ, որին մենք՝ հայերս, կարող ենք վերաբերվել որպես կողքից դիտորդներ՝ նույնիսկ մի կողմ թողնելով սահմռկեցուցիչ սպանությունների, հաշվեհարդարների, սպանված, վիրավոր երեխաների լուսանկարները։ Կա նաև հարցի մյուս երեսը, հրապարակ է հանված նաև մեր պապենական հայրենիքի տարածքի հարցը։ Բայց ինչ-որ չեմ հանդիպում հայաստանյան քաղաքական վերլուծաբանների վերլուծությունների ու կարծիքների։ Որքանո՞վ է ճիշտ այս լռությունը, արդյո՞ք ճիշտ է ասել, որ դա Թուրքիայի ներքին խնդիրն է, ջուր առնել բերանն ու մի կողմ քաշվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել