արսեն

Ժամանակին ես հոմոֆոբ էի, ասում էի՝ «պետք ա դրանց վառել, խեղդել, սատկացնել, հային չի սազում...» և այլն: Հա, հա, ժամանակին կացին եմ էղել: Հետո հավանեցի մի աղջկա, սկսեցի գրել իրեն, տենց մի որոշ ժամանակ շփվում էինք: Շատ լավ մարդ էր ու շատ սիրուն: Հետո պարզվեց՝ լեսբի ա: Ծանոթացրեց իրա ընկերուհու հետ, շատ համահունչ զույգ էին, մեկը մյուսին լրացնող: Կամաց-կամաց հասկացա, որ մարդու սեռական կողմնորոշումը մարդկային հատկանիշ չի, այսինքն՝ լավ ու վատ մարդ լինելու չափանիշ չի: Հետո արդեն իրանց հետ ընկերացանք ու հիմա լավ ընկերներ ենք: Հետո ծանոթացա իրենց շրջապատի հետ, իրենց գեյ ընկերների հետ ծանոթացա, շատերի հետ շփվում եմ, ոմանց ինձ հարազատ մարդ եմ համարում:
Հետաքրքրությունից դրդված՝ սկսեցի ինտերնետով ու նույնասեռական ընկերներից միջոցով տեղեկանալ էդ երևույթի մասին: Ահագին բան պարզեցի իմ համար: Օրինակ, որ բնության մեջ էդ երևույթը միշտ եղել ա ու կլինի, որ մարդկանց մեջ էլ ա դա միշտ եղել ա ու կլինի՝ ԱՆԿԱԽ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ, որ մեզ՝ հայերիս մոտ էլ ա էղել, մի տեղ կարդացի, որ Տիգրան Մեծը բիսեքսուալ ա էղել (չգիտեմ՝ ինչքանով ա ճիշտ), որ նույնասեռական կամ ծնվում են, կամ դառնում (եթե սխալվում եմ, ուղղեք), որ դա մարդու ընտրությունը չի, որ իրենք ոչ շատանում են, ոչ քչանում, իրանց քանակը միշտ նույնն ա՝ փոքր տատանումներով:
Ասածս ինչ ա. մինչև մի բանի մասին կարծիք հայտնելը, մինչև իրենց ատելը, մինչև իրենց վառելու/խեղդելու/վտարելու կոչեր անելն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԷԴ ԵՐևՈՒՅԹԸ, ՏԵՂԵԿԱՑՎԵՔ, որովհետև տեղեկացված չլինել ու ատել էդ երևույթը, մեղմ ասած, ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Ա:

Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ «բա որ մեր էրեխեն էլ տենց լինի», եթե մի քիչ տեղեկություն ունենաք էդ երևույթի մասին, նման բան չեք ասի։

Հ.Գ.Գ. Էս վերջերս պարզեցի, որ 7 տարվա ընկերս գեյ ա, բայց դա ոչինչ չփոխեց մեր հարաբերություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել