Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 2003 թվականից սկսած՝ սեպտեմբերի 10-ը նշվում է որպես Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր:

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն տարի կատարվում է ավելի քան 800.000 ինքնասպանություն, և եթե այսպես շարունակվի, շուտով այս թիվը կհասնի մեկ միլիոնի: Կա կարծիք, որ ինքնասպանություններից ամեն տարի մահանում է այնքան մարդ, որքան պատերազմներից և սպանություններից: Որքան էլ դա զարմանալի է, ինքնասպանություններն առավել տարածված են զարգացած երկրներում։ Այս պահին առաջին երեք հորիզոնականներն են զբաղեցնում Լիտվան, Հարավային Կորեան և Ճապոնիան: Շատ ավելի հազվադեպ են ինքնասպանություններ լինում Լատինական Ամերիկայում և մուսուլմանական երկրներում: Ի դեպ, հետաքրքիր է, որ, ըստ վիճակագրական տվյալների, տղամարդիկ ավելի հաճախ են այս քայլին դիմում, քան կանայք: Մարդը ոչ թե մահ է ցանկանում, այլ ցավից ազատում: Այնուհանդերձ, ոչ բոլորն են խնդիրներ ունենալու դեպքում ինքնասպանություն գործում: Ինքնասպանության վտանգն առաջանում է այն դեպքում, երբ կենսական աղետը դիպչում է առավել խոցելի մարդկանց: Խոցելի խմբի մեջ են մտնում նաև անապահով խավը, ովքեր ճգնաժամի ֆոնին տառապում են հոգեկան խանգարումներից: Նման մարդիկ սովոր են հույս դնել միայն սեփական ուժերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել