Սիլվա Կապուտիկյանի վրա հարձակման հետքերով երեկ գնացի, պարզվեց՝ ամեն ինչ սկսվել ա կնճիթավոր կենդանու էջից, որտեղ խաժամուժի ղժժոցին էր հանձնված իմ «Սալաթ կրակոցներով» բանաստեղծության ընթերցումի տեսանյութը։ Ով կնայի իմ՝ երեկ չէ առաջի օրվա ֆեյբուքյան պատին, շատ հեշտ կկռահի, թե ինչով կարող էր պայմանավորված լինել Բաղրամյան 26-ի հաստիքային աշխատող սույն կնճիթավորի նորեն արթնացած հետաքրքրությունն անձիս նկատմամբ։ Հետո խոսք ու զրույցի զիգզագները գնացել են դեպի Սիլվան, և սկսվել ա կինոյի երկրորդ սերիան։ Երեկվա երեկոն ու գիշերվա կեսը սենց ծախսվեց տարբեր ստատուսներ ու դրանց տակի մեծավ մասամբ ախմախ քոմենթները կարդալով, մի խնդալու գյումրեցու հայտնաբերեցի, որ իմ անունի վրա հոգեխանգարված ա, մի երկու ֆրենդ կորցրի, որոնց ընկեր էի համարել, մի երկուսի խելքի մասին, հասկացա, որ չափազանցված պատկերացում եմ ունեցել, իսկ ընդհանուր՝ տխուր էր մանր, բայց կոլեկտիվ ջանքերով ահագնացող չարության էս շքահանդեսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել