121212…բարություն տեսնել նրանց ցանկացած քայլում: Տղամարդու համար այնքան էական չէ կնոջ գեղեցկությունը, որքան բնավորության լավ գծերը և բարությունը: Գեղեցիկ կանայք գերում են տղամարդկանց, այսպես ասած, հաճելի են աչքերի համար, սակայն միայն արտաքին գեղեցկությունը բավական չէ տղամարդկանց իրենց կողքը պահելու համար:

Knew-all.com-ը ներկայացնում է տղամարդու սպասելիքները կնոջից:

Ցանկանում են ծիծաղել սիրելի կնոջ հետ: Ցանկացած կին սիրում է, որ տղամարդը ժպիտ առաջացնի իր դեմքին, սակայն ի՞նչ են անում նույն կանայք տղամարդկանց համար: Արդյո՞ք կարողանում են նույն պահանջված ժպիտն առաջացնել տղամարդկանց շուրթերին, արդյո՞ք պահանջներ դնելով տղամարդկանց առջև՝ տալիս են սպասվածը: Ամեն կին չէ, որ կարողանում է ծիծաղեցնել տղամարդուն…

Տղամարդիկ կանանցից սպասում են առաջին քայլն ամեն հարցում: Ցանկացած խելացի կին գիտի դրա մասին, չէ՞ որ տղամարդուն ընտրում է կինը, և ապա տղամարդը, կարծելով, թե ինքն է անում առաջին քայլը, մոտենում է, սկսվում է հաճելի ծանոթությունը: Հիմար են այն կանայք, ովքեր ամեն հարցում առաջին քայլ են սպասում տղամարդուց:

Տղամարդիկ շատ պրիմիտիվ էակներ են և կարիք ունեն հոգատարության, բարության, սիրո: Եթե կինը խելացի է, տալիս է տղամարդուն այդ ամենը՝ փոխարենը ստանալով ավելին: Եթե կանայք հոգատարությամբ կարողանան պարուրել տղամարդկանց, ապա ի պատասխան դրա տղամարդիկ իրենց սիրտը կբացեն կնոջ դիմաց:

Տղամարդիկ կանանց հետ հարաբերությունների ամրության վրա վստահ են ցանականում լինել: Բոլոր կանայք պետք է հասկանան, որ տղամարդու հետ կապված ամեն հարաբերություն սկսվում և ավարտվում է իրենց կամքով: Ոչ մի գիտակից տղամարդ չի ցանկանա հրաժարվել կնոջից, եթե կինն իր առջև պարտականությունների շարան չդնի, որոնք նա ի զորու չի լինի ի կատար ածել:

Տղամարդու համար իր սիրելի կինն ավելին է, քան հասարակ կինը: Չէ՞ որ սիրել ու լինել տղամարդու համար միայն կին դեռ բավական չէ: Տղամարդիկ սիրում են կնոջ մեջ տեսնել և՛ իրենց ամենամոտ ընկերոջը, և՛ հարազատ էակի, և՛ խաղալիքի, որի հետ խաղալու համար իրենց բոլոր գործերը մի կողմ կդնեն, և՛ այն սեքսուալ կնոջը, ում համար նրանք խենթանում են:

Եվ վերջում, հարգելի՛ կանայք, տղամարդիկ ցանկանում են տեսնել ձեր մեջ միայն բարություն, տվեք դա նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել