Ձմեռ էր: Գիշեր էր: Օրը ցուրտ էր: Հայացքներ տարբեր ձգում էին իրար: Անցնում հորիզոնով, սլանո՜ւմ երկար, ժամանակի մեջ այս կախարդական, օրը անցնում էր, կարծես մեկ վայրկյան: Երևանի փողոցներով մի աղջիկ էր քայլում, քայլում էր, դողում: Նա չէր սիրում ձմեռը, քանի որ գիտակցում էր, որ ոչ միայն կարելի է մրսել ու հիվանդանալ, այլև կարելի է ընկնել սառույցի վրա: Ոչ բոլոր վայրերում են փողոցները մաքրում: Նա լսում էր ձմեռային մեղեդին` սառը ու տխուր, որը տանում էր ցավերը հոգու, տանում էր զգացմունքը, որ պատել էր հոգին, տանում իր հետ և առհավետ: 
Ցրտաշունչ ձմեռը իր մեռելային սառնությամբ ու սպիտակությամբ պատել էր ամբողջը: Փաթիլները փոքր թիթեռների պես իջել էին ցած, հպվել էին նրա տաք այտերին ու հալվել: Իսկ նա միայնակ քայլում էր ցուրտ փողոցում: Բայց նա այրվում էր զայրույթից, այն զայրույթից, որ զգում էր կյանքի հանդեպ: Նա քայլում էր լուռ ու դանդաղ: Շուրջբոլորը արդեն լռություն էր տիրում, բայց նա միայն լսում էր ձմեռային մեղեդին: Այդ անձայն երգը հիշեցնում էր նրան իր անցած օրերը, ուրախ, ամառվա նման տաք ու կյանքով լեցուն օրերը: Նրա սիրտը սառն էր, սառը, ինչպես այն կաթիլները, որոնք հպվել էին իր այտերին ու հալվել: Եվ այդպես անցնում էր նրա կյանքը` սառը, մենակ, ու մարում էին նրա օրերը այն փաթիլների նման, որոնք իրենց կարճ կյանքն էին ավարտում նրա այտերին:

Քայլում էր լուռ,
Շնչում ծանր և սարսուռ

Գալիս-գնում
Ցրտից սառում
Եվ վերանում...

Վիշտը նստել էր սրտի անկյունում
Հետևում էր, լուռ անցնում,
Անցնում-գնում ինչպես նա,
Սառչում էր, բայց չէր մրսում,
Մթության մեջ լույս չէր տեսնում,
Քայլում էր, բայց չէր շարժվում...
Անցնում-գնում էր,
Խոսքերը հոգու պահում էր,
Ձայնը սառչում էր,
Գամվում երկնքին
Եվ վերանում...

Խավարում կանգնած՝
Փարոս էր փնտրում,
Սակայն խոսքերն էին
Երկնքում այրվում,
Այրվում էին, 
Բայց չէին ջերմացնում
Խավարում կանգնած
Միայն արտասվում...
Լսվող ձայներից
Աստղերն էին թափվում,
Սակայն հանգչում էին,
Սառչում և կանգնում,
Ապշած նայում էին
Հոգու ձայներին,
Որոնք գոռում էին
Կամա թե ակամա,

Նայում էր ապշած,
Բայց չէր հասկանում
Լուռ քարանում
Եվ վերանում...

Կանգնած էր ապշած
Ինչպես աստղերը,
Քարացած սրտով,
Ինչպես բոլորը,
Ցրտի կայծից,
Կանգնում էր սիրտը
Մեկ վայրկյան հալչում
Եվ սառնասիրտ սառչում...

Հավերժ նրա հոգում,
Կարոտից խեղդված,
Պատված մշուշով
Խոսքերն էին լուռ,
Որ նրան էին կանչում,
Կանչում էին անհույս,
Կանչում և սպասում,
Սպասում էին երկար
Եվ վերանում...

Փչում էր մեղմ քամին,
Ալեկոծում մեղմ հոգին,
Կայծից ասես բոց էր տալիս,
Սակայն այրվում և հանգչում ընդմիշտ,
Կանգնած լռության մեջ
Կայծն էր այդ բաբախում,
Եվ սառցե սիրտը
Այրում արցունքով,

Այրում, փոշիացնում,
Կայծն էլ էր հանգչում,
Մշուշում այդ լուռ,
Մի պահ վերադարձավ
Եվ վերացավ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել