Ինչպես հայտնի է վերջին ժամանակաշրջանում զբոսաշջիկների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ մեծացել է: Գուցե դա պայամանավորված է Եվրասիական Տնտեսական Միության կազմի մեջ ՀՀ անդամակցմամբ, կամ էլ դա արևմտյան սանկցիաներն են, որոնք ազդում են ռուս զբոսաշրջիկների վրա, և իրենք նախնտրում են ավելի մատչելի գներով Հայաստան այցելել: Ինչ խոսք շատ պատճառներ կարող են լինել, սակայն ես կառանձնացնեի այն փաստը, որ իրոք Հայաստանում տուրիզմի սերվիսը զարգանում է, և Հայաստանը դարձել է հետաքրքիր երկիր զբոսաշրջիկների համար: Դա են վկայում բազմաթիվ հյուրանոցների բացումը: Ես հետևում եմ լրատվական հոսքերին, և մասնագիտական խմբերի գնահատականներին, որոնք վերաբերվում են հայկական տուրիզմին:

booking.com կայքը, որը ունի մոտավորապես 320.000 հյուրանոց 184 երկրներում, և որը կացարանների ամրագրմամբ առաջատար համակարգն է համարվում Եվրոպայում, ունի նաև գնահատման ընթացակարգ, ըստ որի այցելուները 1–10 բալերի միջոցով կարծիք են հայտնում տվյալ սերվիսի սպասարկման մասին, որի հիման վրա էլ ձևավորվում է վարկանիշային աղյուսակը: Վերջերս booking.com կայքը հոդված էր հրատարակել Հայաստանի հյուրանոցների վարկանիշի մասին: Եվ ի զարմանս, կամ ի ուրախությունս ինձ, Հայաստանի լավագույն հյուրանոց է ճանաչվել «Հին Երևանցի» հյուրանոցը, ինչու եմ ասում ի զարմանս ինձ, քանի որ այդ փոքրիկ ընտանեկան հյուրանոցը փաստորեն շատ առաջ է անցել մի քանի աստղ ունեցող, և հանրության շատ հայտնի հյուրանոցներից: Հետաքրքրվեցի և իմացա որ հյուրանոցի տնօրենը երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է, որը իր ուժերով է հասել ամեն ինչին: Ի սրտե շնորհավորում եմ իրեն, և հյուրանոցի ողջ անձնակազմին նման փայլուն աշխատանքի համար, որը նպաստում է զբոսաշրջիկների հոսքին դեպի Հայաստան, հետևաբար զարգանում է Հայաստանի տնտեսությունը:

Կոչ կառավարությանը. շատ հաճախ, մի քանի հեկտարանոց չափսերի հասնող հյուրանոցներ բացելու փոխարեն, արտոնություններ տվեք փոքր և միջին ձեռներեցներին, նրանք գործով են ապացուցում իրենց արդյունավետությունը: Չէ որ փոքր և միջին բիզնեսն է երկրի ողնաշարը: Հետագայում նորից կանրադառնամ այս ոլորտին, թերևս այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել