Համակարգը դա փոխկապակցված տարրերի ամբողջություն է, յուրաքանչյուր տարր ունի իր գործառույթը և համակարգում գտնվելով հստակ ենթարկվում է դրա մեթոդներին, սկզբունքներին և հատկացված գործառույթներն է կատարում, իսկ երբ որևէ տարր իր դերը չի կատարում, ապա դրան փոխարինում են համակարգի սկզբունքներով աշխատող նոր տարրով ։ 
Զարմանքս նրանում է թե ինչո՞ւ են ոմանք կարծում, որ քաղաքական այս համակարգում ինչ որ մեկին պաշտոն տալով նա գործելու է համակարգին և դրա սկզբունքներին դեմ, և անելու է մի բան, որը համակարգի փիլիսոփայությանը դեմ է լինելու։ Բավական է որևէ պաշտոնիայից ինչ որ էական դրական փոփոխություն ակնկալել, նա չի կարող գործել այլ կերպ քա ընդունված է։ Չեմ բացառում, որ կարող է որոշակի դրական բաներ անել, բայց իրեն հատկացված դերակատարումի էությունից դուրս գալ չի կարող։ 
Վերջապես նոր փիլիսոփայությամբ համակարգ ստեղծելու և դրա շրջանակում գործելու խնդիր ունենք, մնացածը հետևանքներ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել