Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կարմիր հրապարակում շնորհավորել է մոսկվացիներին և մայրաքաղաքի հյուրերին Քաղաքի օրվա կապակցությամբ, գրում է РИА Новости-ն։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքը ոչ միայն ժամանակակից քաղաք է, այլև «խելացի», կյանքի և աշխատանքի համար հարմար քաղաք։ Նա նաև կոչ է արել չմոռանալ պատմության առաջ ունեցած պարտքի մասին և պահպանել Մոսկվան։

«Մենք տեսնում ենք՝ որքան արագ է փոխվում Մոսկվան անմիջապես մեր աչքի առաջ։ Նա ձգտում է լինել ժամանակակից, սակայն նաև, ինչպես ընդունված է այժմ ասել, խելացի քաղաք՝ հարմար կյանքի և աշխատանքի համար, հետաքրքիր երիտասարդության համար, գրավիչ զբոսաշրջիկների համար և բիզնեսի զարգացման համար, ազատ բոլորի համար, կյանքի բարձր չափանիշներով ինչպես կենտրոնում, այնպես էլ ծայրամասերում»,- ասել է Մեդվեդևը Քաղաքի օրվան նվիրված արարողության բացման ժամանակ։

ՌԴ վարչապետի խոսքով՝ քաղաքապետարանը և Մոսկվայի կառավարությունն այդ ամենին հասնելու համար մեծ ջանքեր են ներդրել։ Մեդվեդևը կարծում է, որ Մոսկվայում ապրելը և աշխատելը մեծ ուրախություն է և մեծ պատասխանատվություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել