Լավ, քանի՞ անգամ կարող են մեր փորձագետները դեմքի իմաստուն արտահայտությամբ զգուշացնել, թե՝ մի տարածեք կասկածելի ինֆորմացիա սահմանին կատարվող իրադարձությունների մասին, բայց ոչ մի անգամ չասել, որ պաշտոնական տեսանյութերը պետք է ներկայացնեն իրադարձության հետ անմիջական կապ ունեցող կադրեր: Արժանահավատ և մտածված ռազմական տեղեկատվությունը նույնքան կարևոր է, որքան բուն զորավարժությունները: Մինչդեռ բոլոր TV-ները սովետական ցենզուրայի դասական ոճով ցուցադրում են ՊՆ մամուլի խոսնակի նույն ասուլիսից հատվածներ և հեռադիտակով դիրքերում կանգնած զինվորների արխիվային կադրեր: Այս տագնապի գլխավոր բացահայտումը ռազմական լրատվության դոկտրինի իսպառ բացակայությունն է, ինչը հուշում է, որ չի կարող լինել ժողովրդի 100 տոկոսանոց վստահություն և աջակցություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել