Tert.am-ը գրում է.

Անկարայի դատարանը որոշում է կայացրել տուգանել Թուրքիայի ԱԳՆ-ին մոտ 1650 դոլարով՝ թուրք հայտնի պատմաբան Իլբեր Օրթայլիի պարգևները, այդ թվում՝ ՌԴ պետական շքանշանը, կորցնելու համար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriyet թերթին։

Պատմաբանն իր պարգևները փոխանցել է ԱԳՆ-ին՝ գրանցման համար, սակայն նախարարությունը չի կարողացել վերադարձնել և հայտնել է, որ կորցրել է։ Բացի ռուսական շքանշանից, կորել են նաև 2 պարգևներ, որոնք նա ստացել է Ավստրիայում և Իտալիայում։

Պատմաբանը դատի է տվել նախարարությանը և պահանջել փոխհատուցել բարոյական վնասը։ Դատարանը պահանջը հիմնվորված է համարել և բավարարել է հայցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել