Այո, հայրենակիցներ, ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ աստղերի աղոթքներին փոխարինելու է գալիս ժամանակավրեպ «գտնվում եմ Տավուշի մարզում» քաղաքական թիվ մեկ թոք-շոուն Հայաստանում: 
Ով տեղյակ չի՝ ինչ է ներկայացնում էդ թոք-շոուն, ես մանրամասնեմ... 
Քաղաքական գործիչները, պատգամավորները, պաշտոնյաներն ու քաղաքականության հետ կապ ունեցող որևէ անհատ սահմանին դեպքերի վատ զարգացման ժամանակ 3 օր ուշացումով մեկնում են սահմանամերձ գյուղեր, իրականացնում են հուզիչ ֆոտոշարքեր ու, իհարկե, դեպքի վայրից ուղիղ եթեր ստատուսներ գրում... Այդ ստատուսները տարածվում են նրանց կողմնակիցների կամ երիտթևերի կողմից՝ մէ աննման գովեստներով.... 
Ինձ մենակ մի բան ա հետաքրքրում՝ կարող ա՞ էդ քաղ գործիչները չգիտեն, որ մենք գիտենք, որ իրենք սահմանամերձ գյուղեր գնում են կաստում-շլվարով, մի 10 թիմակցի կամ պաշտոնյայի ուղեկցությամբ, մի կռուգ ֆռռում են, ֆոտոն անում են ու հետոոոոոո՝ դբաաա մոտակա ռեստորանը՝ ուտել-խմելու ու բանակի կենացը խմելու... 
Հարգելի քաղաքական գործիչներ ու «Գտնվում եմ Տավուշի մարզում» քաղաքական տոք-շոուի դերասաններ, իմ արև, արդեն պալիտ եք եղել, նոր փիառ տեխնոլոգիա մտածեք:
Հ.Գ. Ստատուսս չի վերաբերվում ԼՂՀ-ից Տավուշի մարզ մեկնած ազատամարտիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել