Մարդիկ աստիճանաբար հարմարվեցին զորավարժություններ կոչվածին, առաջին օրվա պանիկան չկա: Արդեն գիտակցում են, որ պատերազմի մեջ գտնվող երկրի համար այսպիսի զորավարժություններն անհրաժեշտ են: Աստված մի արասցե՝ լայնածավալ գործողությունները սկսեն, մենք ոչ թե անակնկալի կգանք, այլ պատրաստ կլինենք թշնամու յուրաքանչյուր գործողության:

Ադրբեջանցիների ինտենսիվ գործողությունները ոչ այլ ինչ են, քան հիստերիկ ու հուսահատ քայլ: Նավթի համաշխարհային գներն ընկնում են, Թուրքիան անելանելի վիճակում է, ներքին խնդիրներն Ադրբեջանում արդեն ահագնացող են դառնում, միջազգային կառույցները ճնշում են: Ի՞նչ է մնում անել ազերներին, եթե ոչ ամեն ինչում մեղադրել հայերին ու կրակել հայերի ուղղությամբ:

Անցնենք ֆուտբոլին, ավելի շուտ անցնենք ֆուտբոլի վրայով: Մեր հավաքականը դարձել ա եսիմինչ: Մի քանի հոգի խաղում են, մնացածը բուլվարային դիտորդների նման դաշտում են, որովհետև փյունիկում են խաղում: Անձնական ամբիցիաներով ֆուտբոլ ենք պահում: Դաշյանին չենք կանչում հավաքական, բայց եսիմ ով պետք է խաղա, որովհետև Փյունիկից է և այլն: Սարգիս Հովսեփյանը վաստակ ունի, բայց լավ պաշտպանից բացի՝ ավելին չի կարող լինել հավաքականի համար, փոխեք էդ մարդուն, ոչ իրեն տանջեք, ոչ մեզ:

Սլավա Սարգսյանի հաղորդումներից մեկն էլ ձայնագրելու եմ, ու երբ քունս չտանի, միացնեմ, որ կարողանամ քնել: Ախպեր, հո զոռո՞վ չի, էդ մարդն այլևս չի կարողանում մեկնաբանել, խոսում է ամեն ինչի մասին, բայց մեջը նյութ չկա: Իրեն էլ փոխեք ու էլի տանջանքներից ազատեք: Երեկ խաղի երկրորդ կեսը չեմ նայել, որովհետև ֆուտբոլիստները ֆուտբոլ չէին խաղում, մեկնաբանն էլ քիչ էր մնում սահմանադրական փոփոխություններից խոսեր: Բարոյական հաղթանակն էլ դարձավ անցյալ, էս ո՜ւր ենք հասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել