Հարգելի´ գործընկերներ,
«Արմենիա»հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 22:00-ին (կրկնությունը` կիրակի, 17:30) «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի «Կույր լսումներ» փուլի 6-րդ թողարկումը: Այս թողարկման ընթացքում հիմնական «Կույր լսումներ» փուլից դուրս մնացած որոշ մասնակիցների կներկայացվի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ» նախագծի անսպասելի անակնկալը:
Ըստ «THE VOICE» միջազգային ձևաչափի ուղեցույցի՝ նախագծի յուրաքանչյուր փուլն ունի հստակ սահմանված կանոնադրություն: «Կույր լսումներ» փուլում ձևաչափը նախագծի մարզիչներին հնարավորություն է ընձեռում օգտվելու WILD CARD-ի իրավունքից: WILD CARD-ը, որը կարող է կիրառվել միայն «Կույր լսումներ» փուլի ավարտից հետո: Այն եզակի հնարավորություն է նախագիծ վերադարձնել մրցույթից դուրս մնացած տաղանդավոր մասնակիցներից մի քանիսին:

Համաձայն «THE VOICE» ձևաչափի կանոնների՝ WILD CARD-ով նախագիծ վերադարձվող մասնակիցների նախնական ընտրությունը նախագծի երաժշտական պրոդյուսերի գործառույթն է: Համապատասխանաբար, «Հայաստանի ձայնը» նախագծի երաժշտական պրոդյուսերը` Հայկոն, «Կույր լսումներ» փուլից դուրս մնացած մասնակիցներից ընտրել է այն ութնյակին, որոնցից, համաձայն շոուի կանոնների, կրկին «կույր լսումների» միջոցով մարզիչները նախագիծ կարող են վերադարձնել միայն 4-ին: 

«Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչները ընտրությունը կրկին կատարում են առանց մասնակիցներին տեսնելու` լսելով և գնահատելով միայն ՁԱՅՆԸ: Սակայն WILD CARD-ի իրավունքի կիրառման դեպքում «Կույր լսումների» ընթացակարգը մի փոքր այլ է, և լսումները անցկացվում են այլ ձևաչափով ու կանոններով: «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչները, լսելով 8 մասնակիցներին, առանց ելույթի մեկնաբանություններ տալու և պտտվելու, կարգային սանդղակով նշում են իրենց համար նախընտրելի 4 մասնակիցներին: Երբ բոլոր մասնակիցներն արդեն ելույթ են ունեցել, սկսվում են մարզիչների խորհրդակցությունները: Մարզիչները միմյանց հետ քննարկումների արդյունքում գալիս են ընդհանուր որոշման, թե որ մասնակիցը, որ մարզչի թիմից է լինելու: 

«Կույր լսումներ» փուլի և WILD CARD-ի արդյունքում «Մենամարտ» փուլ անցնում են 56 մասնակիցներ. յուրաքանչյուր մարզչի թիմում՝ 14 մասնակից: «Կույր լսումներ» փուլի ավարտին աստղային մարզիչներից յուրաքանչյուրը ունենում է 13 մասնակից, իսկ WILD CARD–ից հետո յուրաքանչյուր մարզիչ իր խումբ է վերադարձնում ևս 1 մասնակցի: Ընդհանուր հաշվով մասնակիցների վերջնական թիվը պետք է լինի զույգ՝ 14:
Ըստ մրցույթի կանոնների՝ նախագծի «Մենամարտ» փուլի ավարտին յուրաքանչյուր մարզչի թիմում համալրված բացառիկ ձայնային տվյալներով օժտված 14 մասնակցիներից ընդամենը 6-ն են անցնում գալահամերգային փուլ: Այս փուլի սկզբում յուրաքանչյուր մարզչի 14 մասնակիցները կատարում են զուգերգ, որից հետո մարզիչը ինքն է կատարում ընտրությունը և իր կարծիքով ամենախոստումնալից մասնակցին պահում իր թիմում: 
Քանի որ նախագծում մրցակցություն ընթանում է նաև 4 մարզիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է նախագծում պահել իր ամենաուժեղ մասնակցին՝ մինչև գալահամերգային փուլի եզրափակիչ: Համապատասխանաբար, «Մենամարտ» փուլում յուրաքանչյուր մարզչի 14 մասնակիցները երգում են 7 զուգերգ, և նրանցից միայն 7-ն են այն հավանական հավակնորդները, որոնք պետք է անցնեն գալահամերագային փուլ՝ պայքարը շարունակելու: Քանի որ, ըստ նախագծի ձևաչափի, յուրաքանչյուր մարզչի թիմից միայն 6 մասնակից կարող է անցնել գալահամերգային փուլ, մարզիչը վերոնշյալ 7 մասնակիցներից 5-ին վստահաբար անցկացնում է հաջորդ փուլ, իսկ 2-ին տալիս կարմիր գոտում ևս մեկ անգամ երգելու հնարավորություն, որից հետո նրանցից մեկին ընձեռում նախագծում պայքարը շարունակելու իրավունք: Ի հավելումն, կարմիր գոտին վերոնշյալ 2 մասնակցիներին լրացուցիչ հնարավորություն է տալիս կրկին կատարելու «Կույր լսումներ» փուլի իրենց երգը, որից հետո մարզիչն ինքն է որոշում, թե նրանցից ով է շարունակում պայքարը նախագծում: Ընդհանուր առումով գալահամերգային փուլ է անցնում 24 մասնակից՝ յուրաքանչյուր մարզչի թիմից 6-ական մասնակից: 
Ինչպես և ամբողջ աշխարհում, այս պայմանների մասին բոլոր մասնակիցները նախապես տեղեկացվել են նախագծի ադմինիստրատիվ անձնակազմի կողմից: 

2012 թվականի նոյեմբեր ամսից «Արմենիա» հեռուստաընկերությամբ մեկնարկել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագիծը: «Հայաստանի ձայնը» նախագիծը արմատապես տարբերվում է երաժշտական տաղանդներ փնտրող այլ մրցույթներից և շոուներից: Հզոր վոկալային տվյալներ. սա է «Հայաստանի ձայնը» նախագծում մասնակցության հնարավորություն ստանալու միակ չափորոշիչը: «Հայաստանի ձայնը» նախագիծը «ԱՐՄԵՆԻԱ» հեռուստաընկերության և «Talpa Media» ընկերության համատեղ արտադրանքն է: «The Voice»-ի ձևաչափը մշակվել է հոլանդացի մեդիա – գործարար Ջոն դե Մոլին պատկանող «Talpa Media» ընկերության կողմից, վերջինս նաև նախագծի գործադիր պրոդյուսերն ու ձևաչափի հեղինակն է: «Հայաստանի ձայնը» նախագծի Ջոն դե Մոլն է: Որպես համաարտադրող՝ «TALPA» ընկերության խորհրդատուները, պրոդյուսերները կայացնում և հաստատում են նախագծի բոլոր կարևորագույն որոշումները յուրաքանչյուր փուլում: Նախաարտադրական փուլից սկսած նախագծի գործընթացները խստորեն վերահսկվում են «TALPA» ընկերության կողմից և համապատասխանեցվում ձևաչափի բոլոր կանոններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել