ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարությամբ այսօր եղա Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում։ Օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ բարձրացվել էին կրթական ոլորտին առնչվող մի շարք հարցեր, որոնց մի մասն այս պահին լուծման ընթացքում է։ Լուսանկարներն արված են Սևքարի միջնակարգ դպրոցում, որն այս տարի արդեն երկու առաջին դասարան ունի՝ անցած տարվա 1 դասարանի փոխարեն։ Եկող տարի երեխաների թիվն ավելի կլինի, քան այս տարի է։ Հիանալի դպրոց էր՝ իր հիանալի ուսուցչական կազմով։ Հ․Գ. Սահմանամերձ համայնքներում ես ինձ ավելի ապահով եմ զգում, մարդիկ շատ դուխով ու հումորով են, նույնիսկ հրավիրեցին տղա երեխայի ծննդյան կապակցությամբ կազմակերպված միջոցառման ու ինձ էլ նախատեցին, որ դեռ երկու երեխա ունեմ։)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել