ՀԱԿԿ-իստներն իրենց զոմբիացված գվարդիայով սոցիալական ցանցերում անցել են իրենց բնորոշ հերթական լայնածավալ հարձակումներին, հայհոյանքներին, վարկաբեկումներին ու իրենց թույնի անսպառ պաշարների թիրախային արտանետումներին:
Զարմանալին գիտե՞ք՝ որն է… Որ երբ իրենք եռադաշինքում մեղրամսի մեջ էին և սիրատոչոր աչքով էին նայում ԲՀԿ-ին, այն ժամանակ այդ կուսակցությունում բոլորն էլ պուպուշ էին, լավը, իդեալական, աննման…Այսինքն՝ իրենց նման, որից չկա, որի նմանը չկա, ու լավ է, որ էլ չլինի…
Այն ժամանակ Կարամելի Հարութը Հարություն Ղարագյոզյան էր, Բելաջիոյի Գրիշը` Գրիգոր Մարգարյան, Յուվեցի Կարոն` Կարո Կարապետյան, Աշտարակցի Բազմոն` Բազմասեր Առաքելյան, Լենինականցի Մարտունը` Մարտուն Գրիգորյան…
Հավանաբար մեղրամիսն անցկացնելուց հետո, ԲՀԿ-ի հետ իրենց անհաջող հարաբերումից դժգոհ, նրանք արդեն մականունավոր են, բարոյական նկարագրի կասկածելի ընկալումներով և առհասարակ քաղաքական իմաստով լյումպենացված զանգված՝ կասկածելի անցյալով ու վարքագծով…
Մի խոսքով, նույն ՀԱԿազդեցությունը, նույն խառնամբոխային գնահատականները, հայհոյանքները, վիրավորանքներն ու թշնամանքը: Փաստորեն, ՀԱԿԿ-ի աչքերը մեղրամսից հետո բացվում են, և նրանք հասունանում, բեղմնավորվում և ավելի լավ են տեսնում ու նկատում…
Տեսնենք՝ ովքեր են լինելու հերթական զոհերը հերթական տրոհումից և հարաբերման անհաջողություններից հետո…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել