Tert.am-ը գրում է.

Զորքերի մեծ տեղաշարժի, այդ թվում՝ հայկական Զինված ուժերի կողմից սահմանին տանկեր մոտեցնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սա զորավարժություններ են ու զորքերի մեծ տեղաշարժեր մենք չենք իրականացրել, դրանք փոքրիկ տեղաշարժեր են եղել։ Տանկեր տեղափոխելու մասին լուրիկներին խնդրում եմ չհավատալ»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ առաջիկա օրերին կցուցադրվի փոքր զորքերի տեղահանման ուսումնական օրինակներն ու գործողությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել