BlogNews.am-ը շարունակում է ներկայացնել, թե որ մարզերից են հայ հայտնիները։

Դերասան Գուժ Մանուկյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից է։ 6 տարեկանից նա տեղափոխվել է Երևան։ Կրթություն ստացել է մայրաքաղաքում։

Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից է։ Հաղորդավարուհու ընտանիքը տեղափոխվել է Երևան, երբ նա դեռ բավականին փոքր էր։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից է։ Վերջինս Երևան է տեղափոխվել, երբ դպրոցահասակ էր։

Դերասան Արթուր Հակոբյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից է: Նա սովորել է տեղի դպրոցում և առաջին քայլերն արել է Գյումրիում, հետագայում տեղափոխվել է Երևան։

Հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանը Լոռու մարզից է: Վաղ հասակում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան և սովորել այստեղի դպրոցում։

Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, ևս Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից է։ Նա ևս փոքր տարիքից ապրում է Երևանում և սովորել է այստեղի դպրոցում։

Երգիչ Արման Հովհաննիսյանն Արարատի մարզի Մասիս քաղաքից է: Առաջին քայլերը երգիչն արել է Մասիսում, 1997 թվականին նա ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և տեղափոխվել Երևան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել