Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 6-13-ը Թբիլիսիում կայանալիք գեղեցկության Miss Planet հեղինակավոր մրցույթին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշն ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը: 

Հայաստանը ներկայացնող մասնակիցը 17-ամյա Դայանա Դավթյանն է:

Լուսինե Բաղդասարյանը նշեց, թե ոգևորությունը շատ մեծ է: «Մրցույթն առաջին անգամ Թբիլիսիում պետք է անցկացվի և Հայաստանն առաջին անգամ պետք է ներկայանա: Մրցույթը շատ հեղինակավոր է, որին մասնակցում են  շուրջ 30 գեղեցկուհիներ՝ աշխարհի տարբեր երկրներից և 20 երկրներից ժյուրիի անդամներ կլինեն, այդ թվում նաև Հայաստանը, որին կմասնակցի «Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշն ազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ Գևորգ Ասատրյանը»,- ասաց նա:

«Այնքանով եմ  կարևորում, որ մրցույթը գրանցված է համաշխարհային մտավոր սեփականության ապրանքային ցանկում և լիցենզավորված կազմակերպություն է, որին արժանի է  և  պետք է մասնակցի Հայաստանը»,- ասաց նա:

Թե ինչպես է, որ ընտրությունը կանգ է առել հենց Դայանա Դավթյանի վրա, նշեց, որ կաստինգի արդյունքում են Դայանային գտել: «Ունի շատ հետաքրքիր և՛ արտաքին, և՛ ներքին  պոտենցիալ, և՛ լեզուների իմացություն, և՛ ներքին  կուլտուրա, որոշեցինք, որ ինքը պետք է ներկայացի Հայաստանը»:

Արտաքին իմիջով և հագուստներով, ըստ նրա, զբաղվել է դիզայներ Ֆաինա Հարությունյանը: Նաև տարազով պետք է մոդելը ներկայան, որը  տրամադրեց «Տերյան մշակութային կենտրոնը», որը կլինի արցախյան թեմայով:

Դայանա Դավթյանը նշեց, որ մրցակցություն չկա մյուս աղջիկների հետ և ավելի շատ ընկերանալու տրամադրվածությամբ է գնում մրցույթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել