«Ֆուլ հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանումների մեկնարկից հետո սիթքոմի պաշտոնական էջում սկսեցին հաճախ լուսանկարներ տեղադրվել նկարահանման հրապարակից: Եվ այդ լուսանկարներում տեսնում ենք, որ Անի Երանյանը, ով 1 ամիս առաջ ավտովթարի էր ենթարկվել, փոխել է իր ոճը, մասնավորապես` մազերի գույնը: 

Համաձայն չե՞ք, որ Անիի մաշկի թխության և խոշոր աչքերի հետ վարսերի այդ գույնը չի սազում:

Սիրելի՛ հայտնի դեմքեր, արտաքինի հետ կապված փոփոխություններ անելուց առաջ համագործակցեք ոճաբանների և իրենց գործում արդեն հմուտ վարսահարդարների հետ: Ձեր պարագայում արտաքինի ամեն դետալ պետք է մանրակրկիտ մտածված և գեղեցիկ լինի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել