Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Չինաստանի Տայչժոու քաղաքի հարակից գյուղի բնակիչները հաշվեհարդար տեսնում հղի կնոջ հետ: Հղի կնոջը կապել են ծառին ու ծեծել այնքան, մինչև ուշագնաց էր եղել: Տեսանյութում երևում է, որ ոտքերով հարվածում են հղի կնոջ գլխին ու քաշում մազերը:

Հաշվեհարդարը նկարահանվել է հեռախոսով, տեսագրությունը տարածվել է համացանցում:

Հայտնի է, որ չինուհուն գողություն կատարելիս բռնեցրել էին գյուղացիներն ու որոշել նրան դաս տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել