Картинки по запросу կենտրոնական բանկԱյսօր բանկերից մեկում հաշիվ բացելիս բարեհամբույր և միանգամայն արհեստավարժ աշխատակցուհին զարմացրեց մի հարցով՝ արդյո՞ք հանդիսանում եմ ԱՄՆ քաղաքացի, այնտեղ մշտական բնակության իրավունք ունեցող կամ վերջին երեք տարում եղե՞լ եմ այնտեղ տարեկան ավելի քան 183 օր։ Անշուշտ, չեմ եղել և չեմ էլ պատրաստվում, իսկ չարիքի կայսրության քաղաքացի դառնալը կամ դրանում մշտապես բնակվելը կարող եմ պատկերացնել միայն դժոխային երազում։ Պարզվեց, որ ԱՄՆ-ում կա ինչ-որ օրենք, որի միջոցով ԱՄՆ կառավարությունը փորձում է վերահսկել արտերկրում նշված անձանց ունեցած բանկային հաշիվների շարժը։ Սակայն վերահսկման մեխանիզմն առավել քան հետաքրքիր է, պարզվում է՝ բանկերը (ընդ որում՝ ԱՄՆ-ից դուրս գործող և վերջինիս իրավասության տակ որևէ կերպ չգտնվող) պարտավոր են ԱՄՆ հարկային ծառայությանը տեղեկատվություն տրամադրել այդ հաշիվների շարժի մասին։

Աներկբա է, որ չարիքի կայսրությունն անցել է բոլոր սահմանները և որոշել է քիթը խոթել օտարերկրյա բանկերի և վերջիններիս հաճախորդների հաշիվների մեջ։ Սա, իհարկե, արդեն զարմանալի չէ՝ մարդիկ ցանկանում են վերահսկել բոլորին և ամեն ինչ (դե, ժողովրդավարություն, ֆլան, բեֆան...)։ Զարմանալին այն է, որ Հայաստանի բանկերից առնվազն մեկը (եթե մյուսներից տեղյակ եք՝ ասեք, հաշիվը տեղափոխեմ) որոշել է ենթարկվել օտարերկրյա պետության օրենսդրությանը, իսկ ՀՀ կենտրոնական բանկը որևէ միջոց չի ձեռնարկել դրա դեմ։

Սույնով պաշտոնապես պահանջում եմ ՀՀ կենտրոնական բանկից անհապաղ գումարել խորհրդի նիստ և արգելել Հայաստանի որևէ բանկի առաջնորդվել ԱՄՆ-ի օրենսդրությամբ։ Այլապես կստացվի, որ ինչ-որ օտարերկրյա հարկային մեզ թելադրում է, թե մենք ինչ անենք ու ինչպես։ Իրեն հարգող պետությունը նման բան հաստատ թույլ չի տա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել