Մեր օրերում դժվար է ինչ-որ մեկին զարմացնել մեքենայի առկայությամբ, որովհետև ով ասես ունի մեքենա, և դա ահավոր է: Ուսումնասիրելով որոշ վայ-վարորդների վարքը ճանապարհներին՝ երբեմն ապշում ես, թե ով է դրանց վարորդական իրավունք վստահել: Ու անվստահ վարքը կամ էլ խելահեղ արկածախնդրությունները ճանապարհներին դեռ փորձանքի կեսն են, որովհետև կա մեկ այլ՝ բացարձակ անտանելի կատեգորիա՝ մեքենան կայանելու «վարպետները»: Ու հենց այսպիսի 20 վարպետների էլ մենք հավաքել ենք, ովքեր այնքան են զզվեցրել մարդկանց՝ սխալ կայանելով իրենց մեքենաները, որ խիստ օրիգինալ, զվարճալի ու դաժան պատժի են ենթարկվել:

1. Թող փոշու ոչ մի հատիկ չնստի այս գանձի վրա։

2. Կայանատեղի արքայադստեր համար: Դե միապետների համար կանոները չեն գործում:

3. Որ կյանքը շաքար չթվա…

4. «Ես հատուկ եմ». ու սա դժվար թե հաճոյախոսության իմաստով գրված լինի:

5. Գոնե այսպես ուղեղը մտնի:

6. Հաջողություն ենք մաղթում: Սրա համեմատ Շոուշենկից փախուստը մանկական խաղ է թվում:

7. Սա շատ կեղտոտ, բայց շատ արդյունավետ միջոց է բացատրելու, որ էգոիզմն ու լկտիությունը լավ բաներ չեն:

8. Վրեժն այսպիսին է լինում:

9. Երբեք, լսո՞ւմ եք՝ ԵՐԲԵՔ մի՛ բարկացրեք շինարարներին:

10. Տիկնայք և պարոնայք, «Տարվա վատագույն կայանում» անվանակարգում մրցանակը ստանում է…

11. Թղթի վրա գրված է. «Դու բարկացրել ես կարտոֆիլներին՝ այս կերպ կայանելով մեքենադ: Եթե դու մեկ անգամ էլ խախտես նրանց անձնական տարածությունը, ապա նրանք մի ամբողջ բանակ կկանչեն՝ քեզ պատժելու համար»:

12. Ահա թե ուր էին կորել սուպերմարկետի բոլոր անվասայլակները:

13. Չես հարգում ուրիշներին, ապա պատրաստ եղիր նույնիսկ ավելի տհաճ անակնկալների:

14. Խոսքի ուժը երբեմն հրաշքներ է գործում:

15. Մենք իհարկե հասկանում ենք, որ քո «ծիտը» չի ուզում մայթեզրի հետ գրկվել, բայց դե չի կարելի այսպես…

16. Ես վրեժխնդիր կլինեմ, ու վրեժն իմ սարսափելի կլինի:

17. Հավատա, տեղն եկած ժամանակ քո մեքենան խոչընդոտ չէ:

18. «Կայանատեղի հատուկ քո համար». ասված է այս գրությունում։

19. Շղթայվածը...

20. Դե հիմա թող ազատ տեղաշարժվի...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել