Tert.am-ը գրում է.

ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) չորեքշաբթի օրը որոշել է մինչև 2016 թվականի մարտ երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ անհատական պատժամիջոցների գործողությունը: Այդ մասին РИА Нововсти գործակալությանը հայտնել է եվրոպացի դիվանագետը:

«Coreper-ը որոշել է երկարաձգել պատժամիջոցները վեց ամսով: Այժմ տեխնիկական խումբը կանցկացնի տեխնիկական և օրենսդրական աշխատանք, որպեսզի Խորհուրդը կարողանա մինչև սեպտեմբերի 15-ը վերջնական որոշում կայացնել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել է, որ ԵՄ-ն կարող է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2016 թվականի մարտ։

Այժմ անհատական պատժամիջոցների ցուցակում կա 150 մարդ, այդ թվում՝ ռուս պաշտոնատար անձինք և ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի Հանրապետությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև 37 իրավաբանական անձ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել