Ջրային տնտեսության պետական կոմիտեն ընդունել էր Հարավային Կորեայում ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության ներդրումների և տեխնոլոգիաների խթանմանն աջակցող գրասենյակի ներկայացուցիչ դոկտոր Ստեֆին Սու-Թայկ Ռհիին և «Էկոինջիներինգ» ընկերության ներկայացուցիչ, Հարավային Կորեայում այլընտրանքային էներգիայի ասոցացիայի նախագահ դոկտոր Հյու–Սուն Սոնգին՝ իրենց գործընկերների հետ:

Հարավային Կորեայի պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ Հայստանում այլընտրանքային էներգիայի, աղբի վերամշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, կեղտաջրերի մաքրման կայանների գործունեությանը և դրանց վերակառուցման նպատակով վարվող ռազմավարությանը:

Առաջնային խնդիրն այստեղ իհարկե վերաբերում էր կեղտաջրերի մաքրման կայաններին:

Վերջին տարիներին ԿՄԿ–ներ են կառուցվել հատկապես այն բնակավայրերում, որտեղից դուրս եկող կոյուղաջրերը ջրային աղբյուրների հետ կապված մեծ ռիսկեր են պարունակում: Մասնավորապես, խոսքը գնում է Սևանա լճի ավազան–Վարդենիս, Մարտունի և Գավառ քաղաքներին:

Տուրիզմի տեսանկյունից թիրախային էր տուրիստական բնակավայրերի սանիտարիայի ապահովումը, մասնավորապես՝ Ջերմուկին և Դիլիջանին:

Այս պահին առանցքային խնդիր է դիտարկվում Երևանի 2 ԿՄԿ-ների վերակառուցումն ու շահագործումը եվրոպական ստանդարտներին համապատասխան:

Կորեացի մասնագետներն այցի ընթացքում ներկայացրել էին իրենց հնարավորությունները թե՛ թափոնների մշակման և թե՛ հատկապես կեղտաջրերի մաքրման ուղղությամբ:

Բացի վերը նշված երկու ԿՄԿ-ների վերակառուցումից՝ երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց համագործակցությունը և պարբերական հանդիպումների միջոցով առաջարկել և կյանքի կոչել նոր ծրագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել