Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը վերջնականապես հեղինակազրկեցին «Ոչ թալանին» նախաձեռնության խմբի համակարգող անդամներին ու կազմակերպիչներին: էլէներգիայի սակագնի թանկացման դեմ սկսած պայքարը, որը հիացմունք ու հպարտություն էր առաջացնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հենց իրենց` նախաձեռնության անդամների շրջանում, այժմ փողոցային խուլիգանությունից ոչ մի բանով չի տարվերվում:

Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը, ովքեր Բաղրամյանի պայքարի օրերին աչքի ընկան մի շարք դրական հատկանիշներով և կարողացան իրենց անձի շուրջ բավականին հետաքրքիր կերպար ձևավորել, այսօր իրենց պահվածքով միայն հակակրանք են առաջացնում:

Այդ նույն Վաղինակը, ով երկու ամիս առաջ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ խոսելիս նրան առանց «պարոնի» չէր դիմում, երեկ «մի փոքր» փոխել էր իր դիմելաձևը՝ վերջինիս հետ խոսելիս նրան «Օսիպյան, արի ստե», «վաբշե մի լսեք սրան» արտահայտություններով դիմելով:

Հետաքրքիր է, տղաներն, այսօր տեսնելով իրենց մասնակցությամբ վիդեոներն ու ոչ ադեկվատ պահվածքը, հիմա ի՞նչ են զգում: Մի՞թե իրենց դուր է գալիս պայքարի նման տարբերակը, և արդյոք չե՞ն ափսոսում, որ մի քանի րոպեում փչացրեցին Բաղրամյանի` օրեր տևած պայքարի գեղեցիկ տպավորությունը:

Անկեղծ, ես ափսոսում եմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել