Tert.am-ը գրում է.

Ս.թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացավ ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ճեպազրույցի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել ս.թ. սեպետմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք §Շանթ-2015¦ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:

Ինչպես նշեցին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժություն պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Տեղեկացվեց, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել