Երևանի փողոցներում, հատկապես շաբաթ-կիրակի, նաև երեկոյան ժամերին իրենց «վարպետությունն» արագ քշելու ունակություններն են ցույց տալիս մոտոցիկլ-տրիցիկլ-կվադրոցիկլիստները: Սլանում են մեծ արագությամբ, մեծ աղմուկով, մարդաշատ փողոցներով, վտանգավոր տրյուկներով, հնարավոր վթարային իրավիճակներով:
Հասկանում եմ՝ կենսամակարդակն է բարձրացել, այդ տրանսպորտի միջոցների սիրահարների թվաքանակն է ավելացել, նրանք, բնականաբար, վարելու իրավունք ունեն, բայց ի՞նչ... Սպասենք մի ցավալի միջադեպի՞, մի դժբախտությա՞ն, որպեսզի նոր սահամանափակումներ դնենք…
Ինձ թվում է՝ հիմքը հենց հիմա է պետք դնել, անհապաղ ու հետևողական… Հետո արդեն ուշ կլինի…
Գուցե նաև քաղաքապետարանը, մասնավոր ձեռներեցները մտածեն՝ քաղաքամերձ վայրերում նման ավտոդրոմներ, համապատասխան հատուկ տարածքներ ստեղծեն:
Իհարկե վճարովի… Ու իմ կարծիքով՝ արագ ծախսը կհանեն, որովհետև գնալով շատանում են մեքենաները, մոտոցիկլերը, աճում են այդ տրանսպորտային միջոցներն էքստրեմալ իրավիճակում վարելու սիրահարների թիվը: Իմ կարծիքով՝ խնդիրն արդեն հասունացել է և լուծում է պահանջում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել