Լիսկան չի դադարում զարմացնել բոլոր հնարավոր որոշումներից ամենատխմարները կայացնելու իր անսպառ ունակությամբ։ Սյունյաց պատուհասը բռնել ու դպրոցի փոխտնօրեն է նշանակել... իր տխրահռչակ ախռաննիկ Զարզանդին:

Տենց լավ չի, ինքը՝ Լիսկան էլ պետք է ինքն իրեն կարգի Սյունիքի մարզի կարուձևի խմբակների գլխավոր քարտուղար, թե չէ ո՞նց կլինի, որ իր մարդակեր գազաններից մեկը զբաղվի մանկավարժությամբ, իսկ ինքը մի քնքուշ գոծունեություն չծավալի:

Իրականում, ես գնալով հակվում եմ այն կարծիքին, որ Լիսկան ոչ թե պարզապես վատ մարդ է, այլ հոգեկան-մտավոր լրջագույն խնդիրներով տառապող անհատ, ով իսպառ զուրկ է գիտակցելուց իր քայլերից բխող հետևանքները: Ու քանի գնում է, նրա ոչ ադեկվատ վարքն ավելի ցայտուն է արտահայտվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել