Հաճախ «Facebook»-ն անվանում են ՏՏ ոլորտի լավագույն աշխատատուներից մեկը։ Ֆեյսբուքի ավագ աշխատակիցը 25 հազար դոլարով ավելի շատ է վարձատրվում, քան սովորական ամերիկացին։ Ինչևէ, աշխատանքը ստանալու համար նախ ստիպված ես որոշ բարդ առաջադրանքներ լուծել։

Ստորև առանձնացրել ենք բարդ հարցերի օրինակներ, որոնք տրվում են «Facebook» ընկերությունում աշխատանքի անցնելու համար հարցազրույցի ժամանակ։

Եթե ծրագրավորողի կամ մարկետոլոգի աշխատանք եք փնտրում, ապա կարող եք փորձել Ձեր ուժերը։

Առաջադրանք տվյալների մշակման ու վերլուծության մասնագետի պաշտոնի համար։ Շենքն ունի 100 հարկ։ Դուք ունեք երկու միանման ձու։ Ձեզ անհրաժեշտ է գտնել այնպիսի հարկ, որից ընկնելու դեպքում (և դրանից բարձր յուրաքանչյուր այլ հարկից) ձուն կկոտրվի։

Առաջադրանք արտադրանքի դիզայների պաշտոնի համար։ Ինչպե՞ս կվերանախագծեիք բանկոմատները։

Առաջադրանք տվյալների մշակման ու վերլուծության մասնագետի պաշտոնի համար։ Ծննդյան շնորհավորանքներին նվիրված օրական քանի՞ գրառում է հայտնվում Facebook-ում։

Առաջադրանք առցանց վաճառքի մասնագետի պաշտոնի համար։ Որքա՞ն գումար կվերցնեիք Սիեթլում բոլոր պատուհանների լվացման համար։

Առաջադրանք գործընկերների հետ ինտեգրման տեխնոլոգի պաշտոնի համար։ Ի՞նչ կանեիք ընկերությունում Ձեր առաջին աշխատանքային օրը։

Առաջադրանք տեխնիկական նախագծի մենեջերի պաշտոնի համար։ Նկարագրեք, թե ինչպես է աշխատում կայքը։ (Սա ամբողջական հարցն է՝ առանց համատեքստի)։

Առաջադրանք ինժեներ-ծրագրավորողի պաշտոնի համար։ Դուք ունեք երկու լամպ և 100 հարկանի շենք։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որ հարկից ընկնելու դեպքում լամպը կջարդվի հնարավորինս պակաս թվով նետումներից։

Առաջադրանք ռիսկերի գնահատման մասնագետի պաշտոնի համար։ Քանի՞ փոշեկուլ կա ԱՄՆ-ում։

Առաջադրանք օպերացիոն ինժեների պաշտոնի համար։ Դուք միացված եք անլար ցանցին և չունեք ադմինիստրատորի արտոնությունները։ Ի՞նչ միջոցների կդիմեք, այդ թվում ոչ էթիկական, հոսքային տեսանյութերի ալիքը խցանող մարդկանց կանգնեցնելու համար։

Առաջադրանք օգտատերերի վարքագծի գնահատման մասնագետի պաշտոնի համար։ Ի՞նչ է անհրաժեշտ անել, երբ օգտատերերը սկսեն կրկնակի քիչ թվով լուսանկարներ ներբեռնել։

Առաջադրանք ինտերնետ-մարկետինգի ոլորտի վերլուծաբանի պաշտոնի համար։ Ձեզ ռուս ավազակ է առևանգել։ Նա վեց փամփուշտանի փամփշտակալի մեջ միմյանց հետևից երկու փամփուշտ է դնում, պտտում այն, Ձեր գլխին պահում ատրճանակն ու սեղմում ձգանը։ «Բա՜խ», սակայն Դուք դեռ ողջ եք։ Եվ նա Ձեզ հարցնում է՝ պտտի՞ «թմբուկը» նոր կրակոցից առաջ, թե՞ միանգամից սեղմի ձգանը։ Որքա՞ն է Ձեր մահվան հավանականությունն այս երկու հնարավոր տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում։

Առաջադրանք արտադրանքի դիզայների համար։ Արդյոք անհրաժե՞շտ է Facebook-ում նոր հնարավորություններ ավելացնել, թե՞ ավելի արդյունավետ է կողմնակի հավելվածների վրա հենվելը։

Առաջադրանք մեդիա-մասնագետի պաշտոնի համար։ Ինչի՞ համար եք ամենաքիչը հպարտանում Ձեր ռեզյումեում։

Առաջադրանք արտադրանքի վերլուծության մասնագետի համար։ Ի՞նչ կանեիք, եթե Facebook-ի կողմից հավաքված ամբողջ տվյալները հայտնվեին Ձեր տնօրինման տակ։

Առաջադրանք ինժեներ-ծրագրավորողի պաշտոնի համար։ Հոդված գրեք Facebook ընկերության արժեքի գնահատման մասին։ Նկարագրեք նաև վերջին 20 տարիների ամենակարևոր տեխնիկական ձեռքբերումները։

Առաջադրանք գովազդային ռիսկերի գնահատման կրտսեր մասնագետի պաշտոնի համար։ Դուք ունեք կրեդիտային 100 քարտերի համարներ (և այլ տվյալներ)։ Ի՞նչ կանեիք, որ 24 ժամվա ընթացքում հնարավորինս մեծ քանակով գումար ստանայիք՝ օգտագործելով միայն ինտերնետային փոխանցումները (հարցին հաջորդել են մի շարք այլ հարցեր քարտերի հետ կապված խարդախությունները կանխելու միջոցների մասին)։

Առաջադրանք ինժեներ-ծրագրավորողի պաշտոնի համար։ Դուք տներ եք կողոպտում ինչ-որ փողոցում։ Յուրաքանչյուր տանը որոշակի չափով կանխիկ գումար կա։ Դուք պետք է մաքսիմալացնեք ստացված գումարը։ Կա սահմանափակում. եթե Դուք կողոպտել եք մի տունը, չեք կարող գողություն անել դրա հարևան տնից։

Առաջադրանք օգտատերերի ինտերֆեյսի նախագծման ճարտարագետի պաշտոնի համար։ 8-ժամյա թեստ, որի ժամանակ անհրաժեշտ էր նոր ալգորիթմ ստեղծել, օգտագործվել է CSS/HTML/JS ծրագրավորում, և սխալվելու բազմաթիվ հնարավորություններ են եղել։

Առաջադրանք օգտատերերի հետ աշխատանքի վերլուծաբանի պաշտոնի համար։ Ինչպե՞ս եք տարբերում կեղծ հաշիվն իրականից։ Նկարագրեք գործընթացը։

Առաջադրանք օգտատերերի հետ աշխատանքի վերլուծաբանի պաշտոնի համար։ Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Facebook-ը պետք է աշխատի Չինաստանում։

Առաջադրանք տվյալների մշակման ու վերլուծության մասնագետի պաշտոնի համար։ Դուք պետք է Սիեթլ մեկնեք։ Անհրաժեշտ է հասկանալ՝ պե՞տք է վերցնել անձրևանոց, թե՞ ոչ։ Դուք ընտրում եք այնտեղ ապրող 3 ընկերների և յուրաքանչյուրին հարցնում եք՝ արդյոք հիմա անձրև գալի՞ս է, թե՞ ոչ։ Ձեր ընկեները 2/3 հավանականությամբ անկեղծ են պատասխանում, և 1/3 հավանականությամբ՝ ստում։ Բոլոր երեք ընկերներն ասում են, որ անձրև է գալիս։ Որքա՞ն է հավանականությունը, որ այդ պահին Սիեթլում իսկապես անձրև է գալիս։

Առաջադրանք մենեջերի պաշտոնի համար։ Որքա՞ն գումար է ծախսվում համացանցի վրա։

Առաջադրանք օգտատերերի հետ աշխատանքի վերլուծաբանի պաշտոնի համար։ Եթե Դուք կարողանայիք կենդանի դառնալ, ի՞նչ կենդանի կլինեիք և ինչո՞ւ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել