Tert.am-ը գրում է.

Ժամը 22.50-ի դրությամբ Տավուշի մարզի այն գյուղերի վրա, որոնց վրա սովորաբար կրակում են ադրբեջանական դիրքերից՝ Չինարի, Այգեպար, Դովեղ, Մովսես, և այլն, կրակոցներ չկան։

Այս մասին Tert.am-ին հայտնեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

«Զրուցել եմ Չինարի, Այգեպար, Դովեղ, Մովսես, բոլոր գյուղերի գյուղապետերի հետ, այս պահին կրակոցներ չկան»,-ասաց Հովիկ Աբովյանը:

Նա հերքեց, որ գյուղերի վրա հրթիռակոծություններ են եղել։ Ըստ Հովիկ Աբովյանի ՝ չկան նաև վիրավորներ:

Տավուշի մարզպետը տեղեկացրեց, որ ադրբեջանական դիրքերից ավելի շատ կրակել են հայկական դիրքերի վրա, թեև գյուղերի վրա ևս կրակել են:

«Դե իհարկե, պատասխանը ստանում են,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել