Image result for էլեկտրաէներգիայի թանկացումԷլէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ձևավորված վիճահարույց իրավիճակը շարունակում է իր ոդիսականը: Այս փուլում հարցն այլ քննարկման ձևաչափ է ստացել:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը սպառած էլեկտրական էներգիայի մասով օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմելու համար բնակչության և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների օգտին վճարել սուբսիդիաներ 6,93 դրամ/կՎտժ չափով:

Էներգիա սպառողների մեկ այլ հատված, սակայն, հանձինս խոշոր ձեռնարկությունների, էլէներգիան կվճարեն արդեն ավելացված գնով, քանի որ պետությունը չի սուբսիադավորի նրանց կողմից սպառված էներգիան: Այս քայլն ինչ-որ տեղ նաև արդարացված ժեստ է, քանի որ խոշորներն ինչքան էլ բողոքեն և խոսեն վատ պայմանների մասին, միևնույնն է՝ նրանք ստանում են գերշահույթ: Հարկ է ընգծել, որ խոշոր ընկերությունների վրա էլէներգիայի 6.93 դրամ թանկացումն էական ազդեցություն չի ունենա՝ նրանց արտադրանքի կամ մատուցած ծառայություների առումով:

Նշենք նաև, որ ըստ էության հասարակության շրջանում և վերջերս լայն քննարկումների առիթ դարձած տեղեկությունները, թե կարող է սպասվել թանկացումների նոր լրացուցիչ ալիք, ավելի շատ անհիմն ու արհեստածին բուրվառային մակարդակի խոսակցություներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել