Ժամանակակից հայ բողոքականների գրեթե մեծամասնությունը ոչ մի բան չգիտի իրական բողոքականությունից ու անգիտակցաբար դառնում է ձևական բողոքական:

Ներկայիս կոոպերատիվ բողոքականներն ու իրենց անգրագետությունը բողոքականությունը դարձնում են աղանդավոր: Միայն Ս. Երրորդությունը խոստովանելով չէ որոշվում՝ տվյալ բողոքականն աղանդավոր է, թե՝ ոչ: Պետք է հաշվի առնել սոցիալական ասպեկտը և ինչ ու ինչպես են քարոզում բողոքականները: Այսինքն՝ այս պարագայում աղանդավորը նա է, ով չիմանալով ու գիտակցաբար սխալ բան է քարոզում հայ եկեղեցու մասին ու մարդուն քաղաքակիրթ ձևով, իբր թե չի ստիպում, բայց շատ նրբանկատորեն ստիպում է կոոպերատիվ բողոքականությունը: Ու այս ամենին միանում է նա նաև նրբանկատ թշնամությունը: Ոչ ուղղակի թշնամություն, այլ «un hostile caché»՝ թաքնված թշնամություն: Ի՞նչ է այս ամենը, աղանդավորական կեցվածք չէ՞։ Իհարկե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել