Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի որդին՝ Ալբերտոն, այսօր առաջին դասարան է գնացել։ Փոքրիկի առաջին քայլերը լուսանկարելու հնարավորությունը ծնողները վստահել են BlogNews.am-ին։

Ալբերտոն հաճախելու է «Վարդանանք» կրթահամալիր: Փոքրիկը երկարօրյա դպրոց է գնալու։ BlogNews.am-ի հետ զրույցում Ալբերտոյի ծնողները նշեցին, որ այսպիսով նա հնարավորություն կունենա դպրոցում պատրաստել դասերը, այցելել տարբեր խմբակների։  

Դպրոցում առաջին դասարանցիներին Բարի գալուստ ասելու կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել։ Այսօր նրանք ստացան իրենց դպրոցական անձնագիրը։

Հռիփսիմեն նշեց, որ որդին իրեն խոստացել է դպրոցում լավ սովորել և հաղթել «Ամենախելացին» նախագծում։ «Ինձ ասում է՝ մամ, ի՞նչ կանես, եթե հաղթեմ «Ամենախելացին»-ում, ասացի, որ շատ կհուզվեմ։ Նա էլ խոստացավ, որ այդ դեպքում անպայման մասնակցելու է և հաղթելու»,- ոգևորությամբ նշեց նորաթուխ դպրոցականի մայրիկը։

BlogNews.am-ը շնորհավորում է Ալբերտոյին և բարի երթ մաղթում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել