Վերջին շրջանում հայկական օդային փոխադրումների ոլորտն անընդհատ հայտնվում է լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում: Շուրջ մեկ ամիս առաջ մամուլում լուրեր էին տարածվել առ այն, որ Լեհական LOT ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Երևան չվերթերը:

Երեկ արդեն մամուլից հայտնի դարձավ, որ LOT ավիաընկերությունը վերադառնում է հայկական շուկա, մասնավորապես կվերսկսվեն Վարշավա–Երևան–Վարշավա թռիչքները: Ինչպես նաև լուրեր են պտտվում, որ առաջիկայում իրենց գործունեությունը վերսկսվելու են նաև «Չեխական ավիաուղիները», որոնք առավել նվազ գներով ծառայություն մատուցող կազմակերպություններից են:

Հուսանք, որ վերը նշված իրադարձություններն արդյունավետ կլինեն, և ոլորտում կապահովվի իրական մրցակցություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել