Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, քոլեջների սաներ, ուսուցիչներ, դասախոսներ և մանկավարժներ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Սկսվում է նոր ուսումնական տարին, որի ընթացքում հանրապետության մանկավարժները և դասախոսներն իրենց գիտելիքներն ու փորձն են փոխանցելու իրենց սաներին, աշակերտներին և ուսանողներին: Հատկապես ցանկանում եմ շնորհավորել առաջին դասարացիներին ու առաջին կուրսեցիներին, ովքեր կանգնած են նոր` իրենց համար անծանոթ ճանապարհի սկզբնակետում, ովքեր ուսումնառության տարիների ընթացքում բազմաթիվ արժեքավոր և պիտանի գիտելիքներ են ստանալու իրենց մանկավարժներից: Ես բոլորին մաղթում եմ համառություն, համարձակություն և հետաքրքրասիրություն` գիտելիքներով լի այս նոր ճանապարհին:
Ցանկանում եմ առանձնացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցների ու քոլեջների սաներին և մարզիչ-մանկավարժներին ու վստահեցնել, որ նախարարության կողմից կարվի հնարավորը՝ իրենց առջև դրված պարտականությունների կատարմանն աջակցելու և նպաստելու համար: Վստահ եմ, որ այդ կրթարանների սաները հետագայում հաջողությամբ համալրելու են մեր տիտղոսակիր մարզիկների շարքերը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով 2015-2016թթ. ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորին բարի երթ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1662609980692122&id=100008294093011
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել