Այսօր Բաքուն ԵՐԿՈՒ ապտակ ստացավ։ Մեկն ինքնաապտակ էր, իսկ մյուսը՝ Մոսկվայից։ Իր «սև ցուցակով» բոլորին շանտաժող ու վախեցնող Բաքուն, որը մի քանի օր առաջ նույնկերպ «արգելում» էր «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Բաքու այցելել, այսօր «մարդասիրական» դեմք էր ընդունել և ԱԳՆ-ի մակարդակով հայտնել էր, որ ՍՊՈՐՏԸ և քաղաքականությունն անհամատեղելի են։ Ու այդ պատճառով իր տխրահռչակ «սև ցուցակում» 2011 թ-ին հայտնված Հ.Մխիթարյանը ԿԱՐՈՂ է այցելել Ադրբեջան։ «Մարզասեր» Ի.Ալիևը և նրա որոճացող վարչակարգը չեն խոչընդոտի Դորտմունդի «Բորուսիայի» ՀԱՅԱԶԳԻ կիսապաշտպանին, որ ժամանի Բաքու։ Իհարկե, պաշտոնական Բաքուն ՍՏՈՒՄ է։ Նա վախեցավ միջազգային հանրության արձագանքից։ Միայն ՈՒԵՖԱ-ի նախագահի ելույթը բավարար էր, որ Ի.Ալիևն ԱՌՅՈՒԾԻՑ վերածվի աղբարկղի վրայի կատվի։ Իսկ ազերի հայրենասեր լրագրողներն ինչո՞ւ Է.Մամեդյարովին չեն հարցնում՝ իսկ ի՞նչ կապ ունի երաժշտությունը քաղաքականության հետ, որ Լյուբով Կազարնովսկայային, Մոնսերատ Կաբալյեին, Սոսո Պավլիաշվիլիին, Նադեժդա Բաբկինային և շատ այլ երաժիշտների ու երգիչների թույլ չեն տալիս մուտք գործել Ադրբեջան, քանի որ վերջիներս ժամանակին առանց Բաքվի թույլտվության այցելել են Արցախ։ Այստեղից հետևություն. կամ Ի.Ալիևը երաժշտասեր չէ, կամ էլ վախեցավ Մ.Պլատինիից և սպասվելիք այլ քաղաքական և մարզային գործիչների արձագանքից։ Երկրորդ տարբերակն ավելի հավանական է։

Մի քանի ժամ առաջ ազերիական կայքերն «ՈՒՐԱԽԱԼԻ» լուր հաղորդեցին Մոսկվայից՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ էր Գերման Ստերլիգովը։ Ալթայան մանր կճղակավորները ցնծության մեջ էին։ Արդեն պատկերացնում էին, թե ինչպես են ձեռնաշղթաներով Գ.Ստերլիգովին բերում Բաքու և պատժում՝ դաս տալու համար բոլորին, ով առանց իրենց «դաբռոյի» կմեկնի Արցախ։ Սակայն ազերիների ուրախությունը ՇԱՏ ԿԱՐՃ տևեց։ Газета.ру-ի փոխանցմամբ՝ Գ.Ստերլիգովը, մի քանի ժամ անցկացնելով անձնագրերի ստուգման բաժնում, ԱԶԱՏ է արձակվել։ Նույն Ստերլիգովն այդ ստորաբաժանման աշխատակիցների պահվածքն իր նկատմամբ գնահատել է «կոռեկտ»։ Ազերիները կրկին հայտնվեցին անհարմար վիճակում։ Օգոստոսի սկզբին ԻՆՏԵՐՊՈԼԸ մերժեց Ստերլիգովի նկատմամբ հետախուզում հայտարարել՝ այն համարելով քաղաքական հետապնդում, իսկ հիմա էլ ԱՊՀ շրջանակներում նրանց չհաջողվեց Գ.Ստերլիգովին «բերման ենթարկել»։

Հ.Գ. Նավթի գների աննախադեպ անկումը, Արցախյան «ռազմաճակատում» հետապնդող անհաջողությունները և ՄԵԾ կորուստները, շատերի «անշնորհակալությունն» ազերիների նկատմամբ, Հ.Մխիթարյանի մոտալուտ այցն Ադրբեջան, «սև ցուցակով» շանտաժելու քաղաքականության սնանկությունը Բաքվին խորը «մանթրաժի» մեջ են գցել, որից նա դժվար թե դուրս գա, քանի որ սիրում է ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ զբաղվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել