Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացելէ հետևել, որ օգոստոսի 31-ին Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած բախումների բոլոր մեղավորները պատժվեն:  Корреспондент-ի հաղորդմամբ` այդ մասին վերջինս հայտնել է երկուշաբթի երեկոյան հնչած տեսաուղերձում:

«Ինչպես, եթե ոչ հարված թիկունքից կարելի է անվանել այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան  այսօր Գերագույն ռադայի մոտ քվեարկությունից հետո… Դա հակաուկրաինական ակցիա էր, որի համար դրա բոլոր կազմակերպիչները, առանց բացառության, քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչները պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն», - ասել է Պորոշենկոն:

«Փորձել են գրոհել Ուկրաինայի Գերագույն ռադան, մարտական նռնակներ են նետել, սրտից վիրավորել և սպանել են Ազգային գվարդիայի զինվորին, ավելի քան 120 գվարդիականի և ոստիկանության աշխատակցի են վիրավորել», - հավելել է Պորոշենկոն:

Նախագահի խոսքով` սահմանադրական փոփոխությունների օգտին խորհրդարանի չքվեարկելու դեպքում  իրական կդառնար  միջազգային ուկրաինամետ կոալիցիայի  կործանման վտանգն ու ագրեսորի հետ մեն-մենակ մնալու հեռանկարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Ռադայի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ մարտական նռնակ է կիրառվել: Շուրջ 30 մարդ ձերբակալվել է, որոնցից մեկի մոտ նռնակ են հայտնաբերել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել