Երեկ տեղի ունեցավ MTV երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը։
Ամեն տարի այն կազմակերպվում է երաժշտական ինդուստրիայի լավագույն ու ամենատաղանդավոր ներկայացուցիչներին պատվելու համար, սակայն երբ խոսքը վերաբերում է նորաձևությանը, ապա պետք է նշել, որ կարմիր գորգը միշտ աչքի է ընկել տարօրինակ ու անճաշակ հագնված աստղերով, ովքեր հուսահատորեն փորձում են գրավել բոլորի ուշադրությունն իրենց «պայծառ» հագուստով։
Շոուի վատագույն կերպարների թագուհու տիտղոսը, անկասկած, Մայլի Սայրուսինն է։
22-ամյա երգչուհին ներկայացավ «գրեթե ոչինչ» չհագած՝ արծաթագույն կապերով մասամբ ծածկելով բաց կուրծքը, իսկ գոտկատեղից ներքև ծածկելով զարդերով։ Սա էլ դեռ քիչ էր, Մայլին շարունակեց ապշեցնել երկրպագուներին ու հյուրերին բեմական իր սարսափելի կերպարներով։
Ինչևէ, կարմիր գորգին հայտնված երգչուհի Թանի Մուրադյանը, ով առավել հայտնի է որպես «Z LaLa», թվում է՝ ստվերեց բոլորին իր վառ կերպարով։
Էմբեր Ռոուզի կերպարի մասին կարելի է պարզապես լռել։
Ջեննի Մեյը, Քեթ Գրահամը ու Հոլանդ Ռոդենը հագուստի իրենց ընտրությամբ ապշեցրել են՝ ընտրելով անճաշակ գույներով ու նախշերով կերպարեր, որոնք չափազանց շատ են աչք ծակում։
Քելի Օսբորնը ներկայացել էր չափազանց ձանձրալի կերպարով։
Ջիջի Գորջսի անսովոր հագուստը նրան մեքենա լվացող խոզանակի տեսք էր հաղորդել։
Ջիլիանն ու Մահոգանի Լոքսը թերևս լրջորեն չէին պատրաստվել՝ այս տեսքով հայտնվելով կարմիր գորգին։
Մոդել Էմիլի Ռատաջկովսկին անհաջող փորձ է կատարել Անջելինա Ջոլիի հայտնի դիրքը ստանալու համար։
Վանեսա Հադջենսը մեծ սխալ է արել՝ տատիկի զարդերը կրելով։
Որոշ տղամարդիկ ստվերել են կարմիր գորգի անճաշակ կանանց իրենց ընտրած կերպարով։ Նրանց շարքին է պատկանում և թերևս գլխավորում է այդ շարքը դիզայներ Ջերեմի Սքոթը։
«Walk The Moon» խմբի տղաներն իրենց տաղանդի համար մրցանակի են արժանի, սակայն հագուստի ընտրության հարցում, ընդունեք, որ այնքան էլ տաղանդավոր չեն։
Ֆրենկի Գրանդեն կուրծքը փայլով էր ներկել՝ իր աբսուրդ տեսքն ընդգծելու համար։
Իսկ ի՞նչ կասեք այս աստղերի ընտրության մասին։
2015 MTV երաժշտական մրցանակաբաշխության հաղթողները
Տարվա լավագույն տեսահոլովակ – Թեյլոր Սվիֆթ, Քենդրիք Լամար՝ «Bad Blood»
Լավագույն տեսահոլովակ (տղամարդ արտիստ) – Մարկ Ռոնսոն, Բրունո Մարս՝ «Uptown Funk»
Լավագույն տեսահոլովակ (կին արտիստ) – Թեյլոր Սվիֆթ՝ «Blank Space»
Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ – Նիկի Մինաժ՝ «Anaconda»
Լավագույն փոփ տեսահոլովակ - Թեյլոր Սվիֆթ՝ «Blank Space»
Լավագույն ռոք տեսահոլովակ – Ֆոլ Աութ Բոյ՝ «Uma Thurman»
Սոցիալական հաղորդագրություն ունեցող տեսահոլովակ – Բիգ Շոն, Քանյե Ուեսթ և Ջոն Լեջենդ՝ «One Man Can Change the World»