Tert.am-ը գրում է.

Լոս Անջելեսում 76 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ռեժիսոր Ուես Քրեյվինը, գրում է gazeta.ru-ն:

Քրեյվինը հայտնի է որպես «Մղձավանջ ծփիների փողոցում» առաջին ֆիլմի և Ֆրեդի Կրյուգերի կերպարի, «Ճիչ» և շատ այլ սարսափ ֆիլմերի ստեղծող։

Ռեժիսորը ծնվել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում 1939 թվականին: Քրեյվինն իր առաջին ֆիլմը նկարահանել է 1971 թվականին և իր երկար տարիների գործունեության ընթացքում հասցրել է աշխատել որպես սցենարիստ, պրոդյուսեր և դերասան: Բացի այդ՝ նա երկու գրքի հեղինակ է։

Ռեժիսորը մահացել է գլխուղեղի քաղցկեղից, իր տանը՝ հարազատների շրջապատում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել