Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ըստ Anadolu գործակալության, հայտնել է. «Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է,վերջինս խնդիրներ չի ունենա սահմաններում... Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին և մշտապես աջակցել է եղբայրական այդ հանրապետությանը»... Այն,որ Թուրքիան և Ադրբեջանը գործում են տանդեմով, դա բոլորս էլ շատ լավ գիտեինք... Սակայն ուշագրավն այն է, որ Ա.Դավութօղլուն այս հայտարարությունը հիմա է անում... Ումի՞ց է Անկարան պաշտպանում Ադրբեջանի սահմանները... Կամ ի՞նչ ի նկատի ունի Ադրբեջանի «սահմաններ» ասելով... Այն, ինչ իրականում կա, թե՛ այն, ինչի մասին ԵՐԱԶՈՒՄ են՝ տեսնել Արցախը և ազատագրված տարածքներն Ադրբեջանի կազմում... Կարելի է եզրակացնել նաև, որ Անկարան անհանգստացած է ազերիական բանակի՝ վերջին շրջանում ունեցած տարածքային և մարդկայնի կորուստներից հայ-ազերիական սահմանագոտում, որտեղ հայ դիրքապահները բավական ամրացրել են իրենց դիրքերը, հատկապես Նախիջևանի սահմաններին... Կամ Դավութօղլուն այս հայտարարությունն արել է թուրք-քրդական բախումների պրիզմայի ներքո, որոնք նաև ընդգրկել են Նախիջևանի և Թուրքիայի սահմանագոտին... Կամ նախապատրաստվելով խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ Ա.Դավութօղլուն այսպիսի հայտարարություններով փորձում է իր կողմը գրավել երկրի ազդրբեջանցի ընտրողներին... Կամ էլ այս հայտարարությունը ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ մեսիջ է Բաքվին, ով այսօր ՈՂԲՈՒՄ է Որոտանի (Կուբաթլուի) շրջանի կորստի 22-ամյակը... Հիշեցնեմ, որ 22 տարի առաջ այս օրն Արցախի ինքնապաշտպանական բանակը քոչվոր թուրքերից ազատագրեց Դաշտային Արցախի մի մասը՝ 802 կմ² տարածք, որտեղ խորհրդային տարիներին ձևավորվել էր Կուբաթլուի շրջանը, և որը բնակեցվել էլ ակ և կարա կոյունլուներով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել