Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ «Ղրիմ» և «Կովկաս» նավահանգիստներից տրանսպորտային կապի մասին համաձայնագիրը.

Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ «Ղրիմ» և «Կովկաս» նավահանգիստներից անմիջական երկաթուղային և լաստանավային կապի մասին համաձայնագիրը:

Համապատասխան որոշմամբ՝ փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական ՎԵԲ- պորտալում՝ որպես իրավական տեղեկատվություն:

Օգօստոսի 25-ին Դ. Մեդվեդևի կողմից ստորագրված փաստաթղթում մասնավորապես ասվում է.

«Ընդունե՛լ ՌԴ պատգամավորի ՌԴ արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների հետ համաձայնեցրած, ՌԴ տրանսպորտի և կապի նախարարության և Ուկրաինայի տրանսպորտի և կապի նախարարության միջև գործող համաձայնագրի դադարեցման մասին առաջարկը»:

Երկկողմ համաձայնագիրը, որի մասին գնում է խոսքը, ստորագրվել էր Կերչիում 2004 թվականին:

Ստորագրված փաստաթղթում նաև ասվում է.

«ՌԴ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարվում է տեղեկացնե՛լ Ուկրաինային համապատասխան որոշման մասին»:

2013 թվականին ուղևորների 66 %-ը Ղրիմ հասնելու համար օգտվում էր երկաթուղային տրանսպորտից: 2014-ին այդ թիվը կրճատվեց՝ հասնելով 40 %-ի։ Իսկ 2015 թվականին Ուկրաինան դադարեցրեց երկաթուղային կապը Ռուսաստանի հետ:

Հիմա Ղրիմ հասնել հնարավոր է միյայն ինքնաթիռով կամ լաստանավով, որն անցնում է Կիրչինյան նեղուցով:

Լաստանավային ուղևորափոխադրումների ժամանակ միշտ կուտակումներ են առաջանում: 2014-ին լաստանավ տեղափոխվելու համար մարդիկ ստիպված էին սպասել մինչև 40 ժամ:

Կամուրջ.

Ռուսաստանը Կիրչինյան նեղուցից մոստ է կառուցում, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ի վերջին:
Միակ կապալառուն համարվում է կամուրջների կառուցման և նախագծման ընկերություն «Стройгазмонтаж» ՓԲԸ–ն, որը ղեկավարվում է ռուս գործարար Արկադի Ռոտենբերգի կողմից:

Պաշտոնապես, այդ կամուրջը համարվում է տրանսպորտային անցում: Այն իրենից կներկայացնի ավտոմեքենա–երկաթուղային ճանապարհ և կունենա 19 կմ երկարություն: Դրանցից 6կմ-ը կլինեն մակերեսային:

Ըստ պաշտոնական տվյալների՝ շինարարութթյան համար կպահանջվի 3,3 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել