Հորդառատ անձրև ու ինքնամոռաց պարեր. «Փարավոն» ժամանցի կենտրոնի Կոլիզեյ բացօթյա համերգասրահում երեկ բարձր տրամադրություն էր. մեծ թվով երիտասարդներ եկել էին վայելելու «Fly project» ռումինական հայտնի խմբի համերգը, որի հետաքրքիր պահերը ֆիքսել է BlogNews.am։

Խումբն առաջին անգամ էր ելույթ ունենում Հայաստանում, նրանք ժամանել էին Երևան «Most Wanted Tour» խորագրով հյուրախաղերի շրջանակներում։ «Fly project»-ը ներկայացրեց հայտնի հիթերը, որոնք մեծ աշխուժություն առաջացրին ներկաների շրջանում։ Նրանք տղաների հետ երգում էին, պարում։ Խմբի անդամ Թուդորն էլ նկատեց, որ բավականին շատ գեղեցիկ մարդիկ են եկել համերգին։)

Երեկոյի ընթացքում նվագեցին Հայաստանի հայտնի դիջեյները՝ Վակցինան, Smoke-ը, Guevo-ն, Anri Rock-ը, Arik K.-ն, երգեց Իվետա Մուկուչյանը, ով համերգին ներկա էր հատուկ հյուրի կարգավիճակով։ Այս փուլում սա Իվետայի կենդանի կատարումները լսելու միակ հնարավորությունն էր։ BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ շատ տպավորված է հանդիսատեսով. «Մենք հրաշալի երիտասարդություն ունեք, ես ուղղակի սիրահարված եմ մեր նոր ջահելությանը։ Բոլորը շատ բարձր տրամադրությամբ պարում և ուրախանում էին»։

Համերգը վայելելու էին եկել նաև Ալեքսանդր Բաբասյանը կնոջ՝ Լիլիթի հետ, Մանո Գրիգորյանը, Էմմա Գևորգյանը, պատանի հաղորդավար Միկան և այլք։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել