ՄԻԱԿ քարտուղար

 Ես քաղաքական սերնդափոխություն ասելով երբեք չեմ պատկերացրել ինքնանպատակ, իրավիճակային և հախուռն ինչ-որ գործընթաց: Շատ կարևոր է, որ այս գործընթացը նախևառաջ թելադրված լինի հասարակության կողմից.... Սակայն հարցն այն է, որ հասարակությունն այս հարցում կարծես իրեն պահանջատեր չի զգում: Հնարավոր է՝ նրա համար այլ առաջնահերթություններ կան.... Սակայն ինչպես ասում են, «свято место пусто не бывает» և այս պարագայում բնավ պետք չէ մեղադրել նրանց, ովքեր առավել շրջահայաց ու նպատակամետ են և փորձում են լրացնել այդ տեղը.... Եվ տվյալ դեպքում երիտկարիերիստ կանվանես, թե ինչ-որ այլ մտացածին էպիտետներով կբնորոշես նրանց, այդքան էլ էական չէ: Ասածս, անշուշտ, մաքիավելիզմի հետ որևէ աղերս չունի... Լայն իմաստով խոսքը երիտասարդների ակտիվ քաղաքական մասնակցության մասին է, որը ցավոք այսօր չունի երկու շատ կարևոր որակ.
Առաջինը` բարձր մակարդակի գաղափարաքաղաքական իդենտիֆիկացիայի (նույնականացում) բացակայություն,
Երկրորդը` քաղաքական գիտելիքների և իրազեկվածության ցածր աստիճան:
Սրանք մարտահրավերներ են, որոնց ուղղությամբ պետք է շատ ինտենսիվ աշխատեն քաղաքական կուսակցությունները, եթե իրապես շահագրգռված են մեր երկրում բնականոն և արդյունավետ քաղաքական սերնդափոխության իրականացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել