Mashable.am-ը գրում է.

Մատների երկարության տարբերությունը շատ բան կարող է հուշել բնավորության, նախընտրությունների ու մարդկային որակների մասին։ Ներկայացնում ենք բրիտանացի գիտնականների եզրակացությունը.

hand

Տարբերակ A. Մատնեմատն ավելի երկար է ցուցամատից

Նման մարդիկ համարձակ են, սիրում են ռիսկի դիմել։ Նրանք խելացի են, տրամաբանող միտք ունեն եւ շատ հեշտությամբ են խաչբառեր լուծում։ Կա նաեւ եւս մեկ հանգամանք. նման մարդիկ ավելի շատ գումար են վաստակում, քան մյուսները։

Տարբերակ B. Մատնեմատն ավելի կարճ է ցուցամատից

Մարդիկ, ում մատնեմատն ավելի կարճ է, քան ցուցամատը, ավելի ինքնավստահ են։ Նրանք կարող են հիանալի ժամանակ անցկացնել միայնության մեջ։ Նման մարդիկ չեն սիրում, երբ իրենց անհանգստացնում են։ Այս մարդիկ հարաբերություններում երբեք առաջին քայլը չեն անում։ Սակայն այս ամենից զատ, նրանք գնահատում են ուշադրությունը եւ հասկանում են գովասանքն ու հաճոյախոսությունները։

Տարբերակ C. Մատնեմատն ու ցուցամատը նույն երկարությունն ունեն

Մատնեմատն ու ցուցամատի նույն երկարությունը կարող է հուշել, որ տվյալ անձնավորությունը բարի ու խաղաղասեր է, նրանք ատում են կոնֆլիկտային իրավիճակները եւ փորձում են խուսափել տհաճ իրադրություններից։ Նման մարդիկ սիրում են հարմարավետությունը։ Նրանք շատ կազմակերպված են, մարդամոտ ու նվիրված իրենց աշխատանքին, ընկերներին ու հարաբերություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել